ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Մի ողջ հասարակություն փորձում է ներքաշել իր հակապետական և հակաազգային թեզերի մեջ

Մի ողջ հասարակություն փորձում է ներքաշել իր հակապետական և հակաազգային թեզերի մեջ
23.12.2024 | 22:01

Նիկոլին իրականում ոչինչ պետք չէ համոզել կամ ապացուցել։

Նա մի ողջ հասարակություն փորձում է ներքաշել իր հակապետական և հակաազգային թեզերի մեջ։

Նիկոլին ընդամենը պետք է խորհուրդ տալ (թեպետ, ինքն իրեն աստված համարող մարդուն ի՞նչ խորհուրդ)՝ թող խոսի Իսրայելի նախկին ղեկավար Շիմոն Պերեսի հետ։ Թող պատմի Շիմոն Պերեսին, թե ինչպես երկիրը կործանեց ու մեղքը բարդեց բոլորի վրա (ցանկացած ոք, ով հավակնում է իշխանության, այդ պահից նա պատասխանատու է ներկայի, անցյալի ու ապագայի համար) և թող հարցնի, թե ի՞նչ կաներ Շիմոն Պերեսը կամ, որ ավելի ճիշտ է, ի՞նչ արեց Շիմոն Պերեսը, երբ Իսրայելը ենթարկվում էր հարձակման բոլոր կողմերից, երբ երկրում չկար ո՛չ բնական հարստություն, ո՛չ գյուղատնտեսություն, ո՛չ էլ անգամ պատրաստի մասնագետներ։

Ես որ արդեն շատ վաղուց ոչինչ համոզելու, ապացուցելու չունեմ ո՛չ Նիկոլին, և ո՛չ էլ իր հպատակներին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2954

Մեկնաբանություններ